Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աղասի Կլեկչյան

1950 - 1980 թվականներ

ԱղասիԿլեկչյանի` տեղական պարբերական մամուլում հրատարակված լուսանկարները հիմնականում առնչվում են բեմական արվեստին: Երիտասարդության տարիներին` 1930-ականներին, աշխատել է որպես պրոֆեսիոնալ դերասան Ամո Խարազյանի պետշրջիկ թատրոնում, ապա զբաղվել է բեմանկարչությամբ Սևանի և Արտաշատի թատրոններում։ Կլեկչյանի լուսանկարչության գործնեությունը սկսել է հետ-պատերազմյանի տարիներից երբ նա աշխատանքի է անցելՀայկական թատերական ընկերությունում և, ինչպես նշում է թատերագետ Բախտիար Հովակիմյանը, «պատմությանն էթողել շուրջ երեք տասնամյակ Հայաստանի թատերական կյանքում կատարված իրադարձությունների պատմությունը լուսանկարներում:» (1)

Կլեկչյանընաև ստեղծել է հայտնի դերակատարների դիմանկարներ, որոնցից շատերը գործածվել են ներկայուցմների գովազդներում և հրատարակվել են մամուլում: Հաճախ լինելով այդ ներկայացումների միակ տեսողական վավերագրերը, այդ լուսանկարները համապատասխանում են ժանրի օրինաչափություններին և չեն ձգտում դուրս գալ պայմանականություններից անդին:

1) Բախտիար Հովակիմյան, «Սամվել Խանդիկյան արվեստագետը», www.azg.am, 13, հունիսի, 2014, http://www.azg.am/AM/culture/2014061303

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գովազդային, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Հախվերդյան, Լևոն։ «Լուսանկարիչը և թատերական լուսանկարիչը», Սովետական Արվեստ, 1980, հ.2, էջ 60-61

Ցուցահանդեսներ

1980։ Անհատական ցուցահանդես, Ժուռնալիստների տուն, Երևան

Հավաքածուներ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից