Լևոն Կ. Կապոյան
1890 - 1900 թվականներ
Լեվոն Կապոյանի համեստ տաղավարը գտնվում էր Ախալցխայի Միլլիոնայա փողոցում` Մարուքովի առևտրական տանը:(1) Այն գործել է շուրջ երկու տասնամյակ և ուներ մասնաճյուղ Աբասթումանում: Կապոյանի հաճախորդները հասարակ քաղաքացիներ էին, ինչպես նաև Ախալցխայով անցնող ճամփորդները: Նրա տաղավարը չափերով բավականին փոքր էր, սակայն պարունակում էր տարատեսակ դեկորացիաներ և բեմական առարկաներ, որոնցով լուսանկարիչը փորձում էր ավելի ճոխ տպավորություն հաղորդել իր բավականին պարզունակ լուսանկարներին: Դրանց շարքում հատկապես հիշարժան են տեղական ճոխ տարազներով լուսանկարված Ախալքալաքցի հայ տղամարդկանց և հատկապես կանանց դիմանկարները։ Այսօր դրանք հետաքրքրական են հիմնականում որպես 20-րդ դարասկզբի Ախալցխայի հայ բնակչության կյանքին վերաբերվող պատմական, ազգագրական ֆոտո-վավերագրեր: Այլ կենսագրական տվյալներ լուսանկարչի մասին չեն հայտնաբերվել:
1: Տես, Вся Россия : Русская книга промышленности, торговли, сельского хозяйства и администрации : Торгово-промышленный адрес-календарь Российской империи — Санкт-Петербург : А.С. Суворин, 1899, էջ 663
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Ախալցխա, Աբասթուման
Լուսանկարչատուն
Լևոն Կապոյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան; Վրաստանի Ազգային Գրդարան, Թբիլիսի