Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Համազասպ Խաչատրյան

1960 - 1980 թվականներ

Որպես ֆոտոթղթակից, Համազասպ Խաչատրյանը երևան է եկել 1960-ականներին սկզբում։ Աշխատել է վավերագրական ռեպորտաժի ու դիմանկարի բնագավառում, իր լուսանկարները տպագրելով «Հայաստանի Աշխատավորուհի» և «Սովետական Հայաստան» ամսագրերում։ Նրա մի քանի գործեր նաև ընդգրկվել են «Հայաստանի երեխաները» ֆոտո-ալբոմում (1980)։

Ինչպես կարելի է դատել 1980-ականների կեսերին արված նրա «Հավերժության լիաբուռը» լուսանկարից, Խաչատրյանը ձգտել է իր գործերում շոշափել բանաստեղծական և այլաբանական թեմաներ, սակայն այդ կարգի աշխատանքներով հազվադեպ է ներկայացել մամուլում։ Լուսանկարչի մասին ստույգ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Արշակյան Գ.Լ., Արամյան Վ.Լ., Ղուկասյան Ա.Ա., Հովհաննես Դ.Հ. (կազմ.)։ Հայաստանի երեխաները, Սովետական գրող, Երևան, 1980

Այլ նկարներ այս հեղինակից