Բախշի Վաղինակի Խաչատրյան
ծն․ 1949
1960 - 1980 թվականներ
Բախշի Խաչատրյանի առաջին քայլերը լուսանկարչությունում կապված են Պողոս Պետրոսյանի և Միքայել Պողոսյանի հետ, ում Խաչատարյանը աշակերտել է 1960-ականների կեսերին։ (1) Իր ինքնուրույն գործերը տպագրել է 1967 թվականից, հրատարակվելով «Պիոներ կանչ», «Գարուն», «Սովետական Հայաստան», «Նոր Դար», «Սովետական Արվեստ» և այլ պարբերականներում։
Ընգրկված լինելով Հայաստանի գրողների և արվեստագետների միջավայրում, Խաչատրյանը ստեղծել է մշակույթի գործիչների դիմանկարների ընդարձակ շարքեր, որոնք մինչ օրս գործածվում են տեղական հրատարակչությունների կողմից։ Լուսանկարչի ստեղծագործության շրջանակներում է նաև բնանկարն ու փողոցային լուսանկարչությունը, որում նա տուրք է տվել 1960-ականների հայկական արվեստում լայնորեն տարածված «բանաստեղծական» պատկերագրության մոտեցումներին։
1984-ին Խաչատրյանը անդամագրվել է Հայաստանի ժուռնալիստների միությանը իսկ 1995-ից աշխատել է Գրողների Միությունում որպես լուսանկարիչ։ (2)
1) Վանիկ Սանթրյան, «Լուսանկարչությունը` արվեստ», www.hhpress.am, հունիսի 12, 2010, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20100612_7&flag=am
2) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 179
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Ադամյան, Սոնա։ «Նկարել Եմ Գրողների, Որոնց Մեծությունից Ամաչում Էիր», www.hraparak.am, 18.11.2014, https://www.hraparak.am/posts/591fabefe3d84d0d37fd33b1/նկարել-եմ-գրողների-որոնց-մեծությունից-ամաչում-էիր
Սանթրյան, Վանիկ։ «Լուսանկարչությունը` արվեստ», www.hhpress.am, հունիսի 12, 2010, http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20100612_7&flag=am
Քոչար Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 179
Ցուցահանդեսներ
2010։ Անհատական ցուցահանդես, Երևանի գրողների միություն, հունիս