Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Փիրուզա Խալափյան

ծն․ 1983

2000 - 2010 թվականներ

Փիրուզա Խալափյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի և World Press Photo–ի կազմակերպած մեկամյա դասընթացին մասնակցելուց հետո: Այնուհետեւ կրթությունը շարունակել է Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` մասնագիտանալով վավերագրական ֆիլմերի ռեժիսուրայում: Որպես ֆոտո խմբագիր աշխատել է «Պատկեր» ֆոտո գործակալությունում և “National Geographic Traveler Armenia” ամսագրում: Որպես լուսանկարիչ համագործակցել է Medialab.am, chai-khana.org, ArmeniaNow.com  կայքերի հետ: Մասնակցել է Յուրի Կոզիրևի, Անդրեյ Պոլիկանովի, Պատրիք Սադերլենդի, Ադրիան Քելթերբորնի, Դագ Բլաշի անցկացրած դասընթացներին:

Ունեցել է անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում: 2008-2009 մասնակցել է Բրիտանական խորհորդի «Close to Home» «Ապրենք միասին» շրջիկ ցուցահանդեսին։ 2011 թվականին արժանացել է Բրիտանական խորհորդի «Նա/Նե» առաջին մրցանակին: 2013-ին ստացել է Բաց հասարակության հիմնադրամի կողմից ‘’Documentary Photography Production Grant’’ իսկ 2017-ին Արվեստ Հայաստան հիմնադրամի «Ֆինանսական աջակցություն արվեստի նախագծերին» դրամաշնորհները:

2016-ից  Փիրուզա Խալափյանը 4Plus վավերագրական լուսանկարչության կենտրոնի անդամ է, որի նպատակը Հայաստանում վավերագրական լուսանկարչության զարգացումն է և կանանց զորացումը լուսանկարչության միջոցով:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

թվային լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից