Լեոն
1900 - 1910 թվականներ
«Լեոն» լուսանկարչատան գործակատարի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Պատմաբան Անի Մեջլումյանը իր` Երևանյան լուսանկարիչների մասին հոդվածում տեղեկացնում է որ այս լուսանկարչատունը եղել է սեզոնային, և լուսանկարիչը Երևան է հաճախել Թիֆլիսից (1)։ Սակայն մեզ չի հաջողվել գտնել Թիֆլիսում գործող նույնանուն մեկ այլ լուսանկարչատուն։ Նույն հոդվածում նշված այն միտքը որ «Լեոնը» եղել է «Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը» չի համապատասխանում իրականությանը քանզի այս լուսանկարչատան արտադրանքը վերաբերվում է միայն 1900-1910-ական թվականներին։
Լեոն-ի կատարած դիմապատկերներում կան պատմագրական և ազգագրական մեծ հետաքրքրություն ներկայացնող գործեր։ Նրա մոտ լուսանկարվել են ոչ միայն Երևանի հայ, ռուս և եվրոպացի այցելուներ, այլև պարսկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներ։ Ինչպես հավաստում է լուսանկարչի կնիքը, հաճախորդները կարող էին պատվիրել իրենց լուսանկարները «բնական» չափերի, ինչը փաստում է լուսանկարչատան բարձր տեխնիկական հնարավորությունների մասին։
1) Անի Մեջլումյան, «Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)», 15/08/2017, http://yhm.am/archives/9031
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Երևան, Թիֆլիս (՞)
Լուսանկարչատուն
Ստուդիո Լեոն
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Մեջլումյան, Անի։ «Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)», 15/08/2017, http://yhm.am/archives/9031