Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սքաութ Թուֆանքջյան

ծն․ 1977

2000 - 2010 թվականներ

Սքաութ Թուֆանքջյանը հայտնի է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նախընտրական քարոզարշավի իր լայնածավալ վավերագրությամբ: Սակայն Թուֆանքջյանը իր գործնեության զգալի մասը նվիրել է Միջին Արևելքում տարբեր կոնֆլիկտների և համայնքների լուսաբանմանը: Այդ առումով հատկապես նշանակալի է 2011-2012 թվերի «արաբական գարնան» շարժումը և Գազայի ընդհարումները պատկերող նրա շարքերը: Լուսանկարիչը նաև զգալի ժամանակ է անցկացնում Հայաստանում որտեղ նա դասընթացներ է անցկացնում ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում: 

Թուֆանքջյանի վերջին տարիների նշանակալի նախագծերից մեկը նվիրված է հայկական սփյուռքի ծավալուն դիմանկարի ստեղծմանը: 2015-ին հրատարակված «Միայն աշխարհը կա: պատկերներ հայկական սփյուռքից» գրքում ընդգրկված են շուրջ երկու հարյուր լուսանկար որոնք անդրադառնում են աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայ գաղթոջախների կյանքին: Այս կալեդասկոպիկ հավաքածուի շնորհիվ Թուֆանքջյանին հաջողվել է ստեղծել արդի հայ իքնության չափազանց խիտ ու բազմակողմանի տեսողական մի պատում: Ըստ լուսանկարչի «նախագծի ներշնչաքներից մեկը այն էր որ ես միշտ փնտրում էին այն բաները որոնք արտացոլում էին ոչ թե իմ` հայկական համայնքի զգացողությունը այն ավելի շուտ հայ համայնքի զգացողությունը ցեղասպանության պատումներից անդին. մեր զգացողությունը որպես վերապրածներ կամ գաղթականներ, ծնողներ, կամ երեխաներ` պարզապես ապրող շնչող համայնք» (1):

1) Kyle Khandikian. 'An interview with photographer Scout Tufankjian', horizonweekly.ca, March 9, 2017, https://horizonweekly.ca/en/an-interview-with-photographer-scout-tufankjian/

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Հայաստան

Քաղաք

Նյու Յորք

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

 

Kyle Khandikian. 'An interview with photographer Scout Tufankjian', horizonweekly.ca, March 9, 2017, https://horizonweekly.ca/en/an-interview-with-photographer-scout-tufankjian/
«Աշխարհի հայերն ու հայկական սփյուռքը` Սքաութ Թուֆանքջյանի 29 լուսանկարներում», PanArmenian, Մայիսի 6, 2015 http://www.panarmenian.net/arm/details/191694/