Հ. Հ. Թանճության
1900 - 1910 թվականներ
Հ. Թանճությանի կենսագրական տվյալները բացակայում են: Հայտնի չէ թե Օսմանյան Կայսրության որ քաղաքում է նա հիմնականում աշխատել, քանզի իր լուսանկարչատան կնիքները` բացի լուսանկարչի անվանումից ոչ մի այլ տեղեկություններ չեն հաղորդում:
Թանճությանի դիմանկարները բնորոշ են Կայսրության գավառներում աշխատող լուսանկարիչների աշխատաքներին: Դրանք չափազանց պարզունակ և համեստ ֆոտո-արձանագրումներ են որոնք բացառապես ներկայացնում են ցածր և միջին խավերին պատկանող հաճախորդների: Լուսանկարչի գործնեությունը հավանաբար ընդհատվել է Ցեղասպանության տարիներին:
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Լուսանկարչատուն
Թանճության
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն