Խաչատուր Կարապետի Եփրանոսյան
ծն․ 1941
1960 - 2000 թվականներ
Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել ուսանողության տարիներին՝ Մոսկվայում։ 1966-ին, Հայաստանում հաստատվելուց հետո դասավանդել է Պոլիտեխնիկ ինստիտուտում, միաժամանակ ինքնուրույն զբաղվելով լուսանկարչությամբ։ Նրա աշխատանքները գերազանցապես վերաբերվում են դիմանկարի և բնանկարի ժանրին և արված են սև-սպիտակ լուսանկարչության տեխնիկայով։ Դրանք հակված են ֆորմալիստական փորձարկումների որոնց միջոցով լուսանկարիչը ձգտել է հստակեցնել իր մեդիայի գեղագիտական հատկություններ իէութենական բաղադրաձևերը։ Եփրանոսյանը ժամանակ առ ժամանակ իր գործերով հանդես է եկել տեղական պարբերականներում, հատկապես «Գարուն» ամսագրի էջերին, սակայն հազվադեպ է դրանք ներկայացրել ցուցահանդեսներում։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Վրաց. ԽՍՀ
Քաղաք
Ախալցխա (ծն), Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 158