Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ավետ Եսայան

1941 - ?

1960 - 1990 թվականներ

Լուսանկարչությամբ զբաղվել է դեռ պատանի տարիքից` 18 տարեկանում սկսելով թղթակցել «Ավանգարդ» թերթին։ 1963-ին դառնալով ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ, ծավալել է ակտիվ վավերագրական գործնեություն համագործակցելով «Հայաստանի գյուղատնտեսություն» (1960թթ.), «Ռյա թազա» (1960թթ.), «Սովետական Հայաստան» (1967-93) թերթերին։ Մի շարք անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում և Մոսկվայում, Բեյրութում, Լեհաստանում։ 

Եսայանի նշանավոր լուսանկարներից է Մինաս Ավետիսյանի վերջին լուսանկարչական դիմանկարը, իսկ իր վավերագրական ռեպորտաժներից այսօր առանձնահատուկ մեծ, պատմական կարևորություն են ներկայացնում նրա` քուրդ և եզդի համայնքների կյանքը պատկերող 1960-ականների լուսանկարները։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ.158

Այլ նկարներ այս հեղինակից