Լ. Եղիազարով (Եղիազարյան)
1900 - 1910 թվականներ
20-րդ դարասկզբում, Ախալքալաքում հաստատված երկու-երեք լուսանկարիչներից մեկը Լ. Եղիազարովն է որի կենսագրության վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։ Պահպանված լուսանկարները վկայում են որ Եղիազարովը գործել է 1900-1910-ականներին և զբաղվել է միայն տաղավարային այցեպատկերների ու կաբինետային դիմանկարների պատրաստմամբ։ Չառանձնանալով ժամանակի կոմերցիոն լուսանկարչության լայնորեն կիրառվող ձևաչափերից, Եղիազարովի դիմանկարներն ունեն պատմա-ազգագրական արժեք ու նաև մատնանշում են հայկական այս մշակութային օջախի արդիականացման արագ տեմպերը։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Ախալքալաք
Լուսանկարչատուն
Ֆոտոգրաֆիյա Եղիազարովա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան