Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գուրգեն Արմենակի Եկարյան

1908 - 1977

1930 - 1960 թվականներ

Վանի հերոսամարտերի ակտիվ ղեկավարներից մեկի` Արմենակ Եկարյանի որդին է։ Ցեղասպանությունից փրկվելուց հետո, ընտանյոք հանդերձ Գուրգենը հաստատվել է Կահիրեում, որտեղ հոր մահվան պատճառով թարգել է ուսումը և անցել աշխատանքի լուսանկարիչ Նասիբյանի տաղավարում։ 1930-ականներին սկզբին կարողացել է բացել իր անհատական լուսանկարչատունը։ Միաժամանակ մասնակցել է եգիպտահայ համայնքի մշակութային կյանքի խթանմանը, բեմադրելով «Արշին մալ ալան» և «Անուշ» օպերաները։(1)

1947-ին կնոջ և երեխաների հետ միասին հայրենադարձվել է Երևան ու որոշ ժամանակ անց հիմնել է «Գուրգեն» լուսանկարչատունը Պուշկին փողոցի վրա։ Լուսանկարչատունը սիրված հավաքատեղի էր հայրենադարձների, ինչպես նաև հայ թատերական և երաժշտական բեմի հայտնի դեմքերի համար։ Այստեղ են լուսանկարվել Գոհար Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Թաթուլ Ալթունյանը և բազում այլ մշակութային գործիչներ։ 

Խանոյան և Խանդիկյան լուսանկարչատների հետ մեկտեղ, Գուրգեն Եկարյանը ձևավորել է Երևանյան ֆոտո-տաղավարների 1940-1950-ականների դասական դիմանկարչության «կոսմոպոլիտ» ոճը։ Նրա լուսանկարչատունը աշխատել է ընդհուպ մինչև լուսանկարչի մահը, 1977-ին։

1) Կենսագրական տվյալները` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ157

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Վան (ծն.), Կահիրե, Երևան

Լուսանկարչատուն

Գուրգեն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ.157