Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Բ. Դումանյան

1940 - 1950 թվականներ

Լուսանկարչի վերաբերյալ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Դումանյանի տաղավարը եղել է բավականին շարքային ու սպասարկել է Հորդանանի մայրաքաղաքի միջին ու աշխատավոր խավերին։ Մեզ հայտնի են նրա կնիքով անհատական, խմբակային և հարսանեական դիմանկարներ, իսկ այլ ժանրերում լուսանկարիչը ըստ երևույթին չի աշխատել։ Դումանյանի լուսանկարները թեկուզ և գրեթե սիրողական մակարդակի են, սակայն դրանք անվերապահորեն արժեքավոր տեսողական վավերագրեր են, որոնք վկայում են Հորդանանի կայացած արդիության մասին։  

Ազգություն

հայ, հորդանանցի

Տարածաշրջան

Հորդանան

Քաղաք

Ամման

Լուսանկարչատուն

Բ. Դումանյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն