Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հակոբ Դիլեքյան

1930 - 1940 թվականներ

Հ. Դիլեքյանի կենսագրության վերաբերյալ տվյալներ գրեթե չեն հայտնաբերվել։ Նրա լուսանկարչատունը գործել է Ալեքսանդրիայում, 1930-ականներին և 1940-ականների սկզբում։ Գործնեության առաջին տարիներին համագործակցել է Բելա ազգանունով (հավանաբար հունգար) լուսանկարչի հետ: Դիլեքյանի մի շարք մեծ չափսերի տաղավարային դիմանկարները ի հայտ եկան ԻԲԵՅ համցանցային աճուրդատանը 2015-ին։ Դրանց բարձր գեղարվեստական արժանիքներն ու մոդեռնիստական ոճի կատարյալ յուրացումը վկայում էն Դիլեքյանի հասուն պրոֆեսիոնալիզմի և արվեստամետ հայացքների մասին։ Սույն հավաքածուի մեջ, բացի դիմանկարներից առկա էին նաև նորաձևության և «ակտ» ժանրի փորձարարական էտյուդներ, ինչը հուշում է որ լուսանկարիչը ծանոթ է եղել արդի ֆրանսիական և արևելաևրոպական լուսանկարչության նորագույն հոսանքներին։ Քանզի լուսանկարչի գործնեությունը մնացել է աննկատ եգիպտական լուսանկարչությանը վերաբերվող ուսումնասիրություններում և դատելով նրա սակավաթիվ պահպանած լուսանկարներից կարելի է ենթադրել որ լուսանկարչատունը երկար չի գոյատևել։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Ալեքսանդրիա

Լուսանկարչատուն

Հ. Դիլեքյան; Բելա ու Դիլեքյան

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից