Գրիգոր Դերարսեն
1890 - 1910 թվականներ
Ըստ Բահաթին Օզթունչայի, «Պառնաս» լուսանկարչատունը հիմնել է հայ լուսանկարիչ Գրիգոր Դերարսենը: 288 Բերայի Մեծ փողոցի վրա տեղակայված այս հաստատությունը Ստամբուլի խիտ ու կոսմոպոլիտ շրջաններից էր, որտեղ գտնվում էին հայ եւ հույն լուսանկարիչների տաղավարների մեծ մասը: Պահպանվել են Դերարսենի արվեստանոցում արված մեծ թվով այցեպատկերներ և կաբինետային դիմանկարներ, ինչը փաստում է նրա հաստատության հաջողության մասին: Սակայն ակնհայտ է որ Դերարսենը զուտ կոմերցիոն գործնեությամբ զբաղվող լուսանկարիչ էր, քանզի այլ ժանրերին առնչվող լուսանկարներ չեն հայտնաբերվել: «Պառնասի» դիմանկարները սովորաբար ունեն տարական կիրառարական բնույթ և լուսանկարիչը ակնհայտորեն չի ջանացել փոխանցել ավելին քանց իր հաճախորդների ճշգրիտ պատկերային նմանակումը։ Դերարսենի տաղավարը հավանաբար փակվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանզի ավելի ուշ տարիներով թվագրվող լուսանկարներ չեն գտնվել:
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Ստամբուլ
Լուսանկարչատուն
Ստուդիո Պառնաս
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Bahattin Öztuncay, The Photographers of Constantinople, vol 1, Aygaz, Istanbul, 2003, էջ 326-27
Հավաքածուներ
«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան