Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կ. Գ. Գրիգորյանց

1900 - 1910 թվականներ

Գ. Կ. Գրիգորյանցի կենսագրության և գործնության մասին տվյալներ չեն հայտնաբերվել: Կարսի Ալեքսանդրովսկայա փողոցում գտնվող իր լուսանկարչտան կնիքներով մեզ հայտնի մի քանի լուսանկարները թույլ չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա ստեղծագործական ու մասնագիտական հավակնությունների կամ նախասիրությունների մասին: Սակայն ակնհայտ է որ Գրիգորյանցը եղել է տարված է դարասկզբի «մոդայիկ» կամ գլամուրային լուսանկարչության հնարքներով: Դրանց` բավականին սահմանափակ ու տարրական ձևերի կիրառմամբ նա փորձել է իր բազմատեսակ հաճախորդներին հաղորդել որոշակի հոգեբանական խորություն ու տրամադրության զգացողություն: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարս

Լուսանկարչատուն

Գրիգորյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից