Իրինա Գրիգորյան
ծն․ 1989
2000 - 2010 թվականներ
Իրինա Գրիգորյանը Հայաստանում` 2010-ականներին ասպարեզ իջաց երիտասարդ, ինքնուսույց կին լուսանկարիչներից մեկն է: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում գրաֆիկական արվեստի բաժինն ավարտելուց հետո Գրիգորյանը իր ստեղծագործական հետաքրքրությունները փորձարկել է ավելի շատ լուսանկարչության դաշտում: Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերին, Գրիգորյանը աշխատում է բացառապես գեղարվեստական կամ «սուբյեկտիվ» լուսանկարչության ժանրում: Միևնույն ժամանակ նա այն քիչ երիտասարդ արվեստագետներից է ով օգտվում է անալոգային լուսանկարահանման և տպագրության տեխնիկայից, աշխատելով իր անհատական ստվերախցում:
Գրիգորյանի լուսանկարների թեմաները հաճախ առնչվում են կանացի սուբյեկտիվության և երևութաբանության հարցերին, ինչպես նաև հիշողության ու զգայական աշխարհը պատկերավորելու խնդիրներին: 2011-ին Իրինային շնորհվել է Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամի երկրորդ մրցանակը իր` «Գործարանային» շարքի համար (2010), որը ներկայացված էր «Արդյունաբերական սիմֆոնիա. լուսանկարչություն ու հետարդյունաբերական ժամանակաշրջանը» ցուցահանդեսում:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
2011: Արդյունաբերական սիմֆոնիա։ լուսանկարչությունը և հետ-արդյունաբերական դարը, ՆՓԱԿ, Երևան
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան