Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գարաբեդ Գեդիկյան

1890 - 1900 թվականներ

Հունաստանի Սամոս կղզում հաստատված Գարաբեդ Գեդիկյանի լուսանկարչատունը գործել է 19-րդ դարի վերջին: Հավանաբար Զմյուռնայից ներգաղթաց և արդեն լուսանկարչական մասնագիտությանը տիրապետող Գեդիկյանը, Հունաստանի առաջին հայ լուսանկարիչներից է։ Նա աշխատում էր թե իր տաղավարում թե բացօթյա պայմաններում՝ կատարելով խմբակային լուսանկարների պատվերներ։ Հայտնի են նաև Գեդիկյանի բնանկարչական և պատմական հուշարձանների լուսանկարները որոնք տարածվել են որպես փոստային բացիկներ։ Այդ աշխատանքները այսօր մեծ պատմական արժեք են ներկայացնում Հունաստանի արդի շրջանի ուսումնասիրության համար։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ, հույն

Տարածաշրջան

Հունաստան, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Զմյուռնա, Սամոս

Լուսանկարչատուն

Գ. Գաեդիկյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

M. G. Varvounis, ‘The Armenians of Samos: The path through history and culture of an Armenian community on a Greek island’, Erythea, no34, 2013, pp262-263

Այլ նկարներ այս հեղինակից