ԳԵՎՈՐԳ ՍՈՒՐԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ
1955 - 2004
1980 - 2000 թվականներ
Արխիվային լուսանկարչության մասնագետ Գևորգ Գասպարյանը իր գործնեությունը սկսել է դպրոցն ավարտելուց անմնիջապես հետո` 1973-ին աշխատանքի ընդունվելով որպես լուսանկարիչ Ե. Չարենցի Գրականության և Արվեստի Թանգարանում։ (1) 1976-2004-ը աշխատել է Պատմության Թանգարանում, ապա Հայաստանի Ազգային Պատկերասրահում, պարբերաբար պատվերներ կատարելով նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Սարդարապատի Ազգագրության, Էրեբունի ամրոցի, Ժողովրդական Արվեստի և հանրապետության այլ թանգարաններում։ Արվեստի գործերի լուսանկարումից զատ, Գասպարյանը նաև վավերագրել է պատմա-ճարտարապետական հուշարձաններ։ Իր ազատ ստեղծագործական աշխատանքում նախընտրել է պատկերել բնության և գյուղական կյանքի տեսարաններ, որոնցից մի քանիսը տպագրվել են խորհրդահայ տարբեր պարբերականներում։ Գասպարյանի` թանգարանային և արվեստի գործերի լուսանկարները վերատպվել են տասնյակ ալբոմներում։ 1990-ականներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Իրանում, Իտալիայում, Գերմանիայում և այլուր։
1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 124
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
արխիվային, գեղարվեստական, վավերագրական
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 124