Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գագիկ Գասպարյան

ծն․ 1958

1980 - 2010 թվականներ

Դեռ պատանեկան տարիներից լուսանկարչությամբ զբաղվող Գագիկ Գասպարյանը ստացել է քիմիկոսի կրթություն, սակայն հիմնականում աշխատել է որպես արտահաստիքային ֆոտո-թղթակից։(1) Երևանի Մանկավարժական Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո սկսել է համագործակցել տարբեր տեղական պարբերականների և հեռուստատեսության հետ։ Ռեպորտաժային աշխատանքի հետ համատեղ Գասպարյանը ստեղծել է անհատական, ստեղծագործական բնույթի վավերագրական շարքեր որոնք մեծամասամբ նվիրված են Երևանի քաղաքային միջավայրին, փողոցային կյանքին ինչպես նաև կինոյի ու հեռուստատեսության գործիչներին։

Նախընտրելով սև-սպիտակ, դասական վավերագրական լուսանկարչության ձևաչափը, Գասպարյանը ձգտել է որսալ առօրեական կյանքի աննկատ հմայքն ու թռուցիկ դրամաները։ Նրա լուսանկարները հաճախ ներկայանում են որպես տեսողական մանրապատում-ակնարկներ որոնցում առկա է այդ ժանրին ներհատուկ գրական պատմողականությունը։ Լուսանկարչի շարքերը փոխլրացնում են միմիանց, միահյուսելով մարդկանց անհատական պատմություններն իրենց մշակութային և բնական միջավայրի պատկերավորումների հետ։

1) Անի Ավետիսյան, «Սև ու սպիտակ տրամադրություններ` Հիշողության Ձեղնահարկում», www.17.am, 08.17.2017, http://www.17.am/%D5%BDև-ու-սպիտակ-տրամադրություններ-հիշո%2F

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Ավետիսյան, Անի։ «Սև ու սպիտակ տրամադրություններ` Հիշողության Ձեղնահարկում», www.17.am, 08.17.2017, http://www.17.am/%D5%BDև-ու-սպիտակ-տրամադրություններ-հիշո%2F

Ցուցահանդեսներ

2017։ Հիշողության ձեղնահարկ, անհատական ցուցահանդես, Ժողովրդական Արվեստի Թանգարան, Երևան