Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Էդուարդ Գաբրելյան

1923 - ?

1950 - 1970 թվականներ

Լենինականում աշխատող այս լուսանկարիչը եղել է Հայաստանի հեռագրական գործակալության մարզային թղթակից։(1) Գաբրիելյանի ռեպորտաժները վավերագրել են քաղաքում կատարվող միջոցառումները, արյունաբերական, շինարարական և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքները։ Թղթակցել է մի շարք տեղական և միութենական պարբերականների, ինչպես օրինակ «Օգոնյոկ» հանդեսին։ Վավերագրական լուսանկարչության տեսանկյունից հատկապես հետաքրքիր են Խաչատրյանի 1960-ականներին արված ռեպորտաժները, որոնցում լուսանկարիչը աշխատել է ձերբազատվել ավելորդ պատմողականությունից, փոխարենը ձգտելով փոխանցել շարժման, ընթացքի կամ միջավայրի անմիջական զգացողությունը։

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ123

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Կրասնոդար (ծն.), Լենինական

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ123

(անստորագիր), «В обективе Армения», Советское Фото, հ.7, 1965, էջ5

Այլ նկարներ այս հեղինակից