Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կառլո Բուքմեջյան

1890 - 1900 թվականներ

Իզմիրի Rue de Roses կենտրոնական փողոցում գտնվող Կառլո Բուքմեջյանի լուսանկարչատունը գործել է մինչև 1900-ականների սկիզբը։ Նախքան իր անհատական հաստատության բացումը 1895-ին, Բուքմեջյանը ընկերակցել է Ժան Զիլպոչյանին, ում հետ ունեցել է նույն փողոցում գտնվող համատեղ արվեստանոց 1893-95 թվականներին։(1) Երկու լուսանկարչատներն էլ սպասարկել են քաղաքի հայ և հույն բնակչության միջին և վերին խավերի ներկայացուցիչներին։ Բուքմեջյանի դիմանկարները նոմենկլատուրային են ու հաճախորդի ֆիզակական կերպարանքի և սոցիալական դիրքի արձանագրումից զատ խնդիրներ չեն շոշափում։ Դրանք կարևոր տեսողական վավերագրումներ են որոնք վկայում են 19-րդ դարի վերջի Իզմիրի հայ համայնքի բարեկեցիկ ու զարգացած կենցաղի ու մշակույթի մասին։

1) Indicateur des professions commerciales et industrielles de Smyrne, de l'Anatolie, des côtes, des îles, etc., Timoni, Smyrne, 1895

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Իզմիր

Լուսանկարչատուն

Զիլպոչյան և Բուքմեջյան; Կառլո Բուքմեջյան

Մատենագրություն

– Indicateur des Professions Commerciales et Industrielles de Smyrne, de l'Anatolie, des Côtes, des Iles, etc., Timoni, Smyrne, 1895

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորք Համալսարան, Աբու Դաբի