Կ. Բելյան
1900 - 1920 թվականներ
Կ. Բելյանը Ալեքսանդրիայում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից է եղել: Նրա գործնեությունը, դատելով 1890-1900-ականներին վերաբերվող մի քանի պահպանված լուսանկարներից երկարատև չի եղել: Մամուլում կամ պատմական գրականության մեջ այս լուսանկարչատան վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել: Չնայած Բելյանը գովազդում էր իր տաղավարը որպես «արվեստային լուսանկարչության» հավակնորդ, նրա` մեզ հայտնի դիմանկարները պարզունակ են և բավականին հեռու Եգիպտոսում աշխատող իր ժամանակակիցների` Գաբրիել Լեքեջյանի կամ Գևորգ Աբդուլլահյանի գործերի գեղարվեստական բարձր որակից:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ալեքսանդրիա
Լուսանկարչատուն
Բելյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն