Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ալեքսանդր Գրիգորի Բարսեղով (Բարսեղյան)

1944 - 1994

1970 - 1990 թվականներ

Թիֆլիսեցի Ալեքսանդր Բարսեղովի լուսանկարչական ուղղին սկիզբ է առել 1960-ականների վերջերին։ Ըստ Վահան Քոչարի կենսագրական բառարանի տվյալների, Բարսեղովը այդ ժամանակ բնակվում էր Կարելիայում, ուր աշխատել է որպես ռուսերենի ուսուցիչ և ֆոտոթղթակից։ Թբիլիսի է վերադարձել 1974-ին և` ծանոթանալով հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Արությունովին, ավելի է խորացել լուսանկարչական գործի մեջ։(1) Իր ավագ գործընկերոջ հետ բազմիցս այցելել է Հայաստան և մի քանի շարքեր է նվիրել Հայաստանի բնությանն ու պատմական հուշարձաններին։ Արությունովի մահից հետո, Բարսեղյանը հոգ է տարել վերջինիս ընտանիքի, ինչպես նաև ահռելի ֆոտոարխիվի համար, որը սակայն, Բարսեղյանի վաղաժամ մահվանից հետո կորել է։(2) Լուսանկարչի մեզ հայտնի` ռուսական և վրացական մամուլում հրատարակված սակավաթիվ գործերը թույլ չեն տալիս ընդհանուր պատկերացում կազմել նրա ստեղծագործության առանձնահատկությունների մասին։

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 111

2) Аида Бабаджанян, «Александр Арутюнов. Последний Кадр», 31.05.2011, https://aidatiflis7.livejournal.com/61821.html

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, ֆոտոգիրք

Մատենագրություն

Քոչար Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 111