Անդրանիկ Խաչատուրի Բարսեղյան
1893 - 1986
1920 - 1960 թվականներ
Ցեղասպանությունից փրկվելով, Բարսեղյանը հաստատվել է Ալեքսանդրապոլում և մասնակցել է Սարդարապատի ճակատամարտում։ Ըստ Վահան Քոչարի լուսանկարչությամբ սկսել է զբաղվել Թիֆլիսում ուր տեղափոխվել է 1920-ին։ Քսան տարի անց վերադարձել է Հայաստան որտեղ շարունակել է լուսանկարչի գործնությունը Երևանի կենցաղսպասարկման կոմբինատի լուսանկարչական տաղավարում մինչև 1965-ը։
Բարսեղյանի տաղավարային դիմանկարները, կիրառարական բնույթի են սակայն իրենց պարզության մեջ ունեն որոշակի հմայք։ Այդ տաղավարային լուսանկարների կողքին լուսանկարիչը կատարել է ավելի էտյուդային ոճի լուսանկարներ որոնց մեջ Բարսեղյանը ավելի է խորացել կերպարի բացահայտման խնդրի մեջ։
Լուսանկարչի արխիվը կորստից փրկել է Վահան Քոչարը։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Մուշ (ծն.), Թիֆլիս, Երևան
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ112-116
Հավաքածուներ
Վահան Քոչարի մասնավոր հավաքածու, Երևան