Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արամ Բարդիզյան

1910 - 1920 թվականներ

Ադրիանոպոլիսը, կամ ինչպես այն այսօր է հայտնի` Էդիրնեն, Օսմանյան կայսրության եվրոպական եզրին գտնվող կարևոր սահմանամերձ քաղաք էր 19-րդ դարի վերջում: Այն ունեցել է`  թուրքերից, հույներից, հայերից և բուլղարներից բաղկացած համեմատաբար մեծ բնակչություն: Ինչպես մյուս Օսմանյան կենտրոններում, լուսանկարչական գործն այստեղ նույնպես հույների և հայերի մենաշնորհն էր։ Այդ լուսանկարիչների թվում էր նաև Արամ Բարդիզյանը: Բարդիզյանի գործնեության մասին միակ վկայությունները իր լուսանկարներն են: «Բէլ-էպոք» ոճով, բավականին ճոխ կահավորված իր տաղավարը սպասարկել է քաղաքի բազմազգ միջին խավին: Նրբագեղ կեցվածքներով այս դիմանկարները ստեղծում էին արդիական վայելչության պատկեր, որը համապատասխանում էր Օսմանյան բուրժուազիայի կոսմոպոլիտ ձգտումներին: Մեզ հայտնի չէ թե որքան է Բարդիզյանի արվեստանոցը գոյատևել Առաջին համաշխարհային պատերազմից մինչև Թուրքական Հանրապետության ստեղծման ժամանակահատվածում` Ադրիանոպոլսի շուրջ ծավալվող ռազմական հակամարտությունների ընթացքում:

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ադրիանոպոլիս (Էդիրնե)

Լուսանկարչատուն

Արամ Բարդիզյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն