Հերբերտ Նեմրութի Բաղդասարյան
1937 - 2007
1960 - 2010 թվականներ
Մեծանալով շրջապատված իր հանրահայտ հոր` լուսանկարիչ Նեմրութի աշխատանքներով, Հերբերտ Բաղդասարյանի կապը լուսանկարչության հետ սկսել է դեռ մանկուց։ 1954-ին Գյուղատնտեսական ինստիտուտ ընդունվելուց որոշ ժամանակ անց, Բաղդասարյանը որոշել է այնուամենայնիվ շարունակել հայրական մասնագիտությունը։(1) Արդեն իսկ 1950-ականների վերջերին նա թղթակցում էր հայաստանյան ամենամեծ շրջանառություն ունեցող պարբերականներին`«Երեկոյան Երևան» ու «Կոմունիստ» թերթերին, «Սովետական Հայաստան», «Արվեստ» և «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրերին։ Ֆոտոլրագրողական աշխատանքին զուգահեռ, Բաղդասարյանը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել տեղական և միջազգային ցուցահանդեսային միջոցառումներին։ 1975-ին, նրա և Ռուդիկ Հակոբյանի հեղինակած «Թոռնիկը վերադարձավ» լուսանկարին շնորհվել է ԳԴՀ-ում անցկացվող Ինտերպրես լուսանկարչական մրցույթի գլխավոր մրցանակներից մեկը։(2) Բաղդասարյանը նույնպես նպաստել է Հայաստանում` ֆոտոգրքի ֆորմատի զարգացմանը և այդ առումով նրա` 1967-ին հրատարակված «Սիմֆոնիա քարի մեջ» գիրքը կարելի է նոր խոսք համարել 1960-ականների Հայաստանում թողարկված ֆոտոգրքերի շարքում։ Ընդհանրապես` Բաղդասարյանի ստեղծագործական կարողությունները առավելագույն ձևով են բացահայտվել հենց այդ տասնամյակում։ Խորհրդահայ վավերագրական լուսանկարչության համար անսպասելի համարձակ լուծումներով արված իր այդ շրջանի գործերը ասես մարտահրավեր լինեն նախորդ տասնամյակների լուսանկարչական «անգույն» ճակատայնությանը։
Բաղդասարյանը պատկերում էր Հայաստանի հասարակական կյանքն ումարդկանց անհատականկենսակերպըգրեթե բոլոր դիտանկյուններից։ 1950-ականների գյուղատնտեսական թեմաներից նա անցել է դեպի մշակութային և, ավելի ուշ՝քաղաքական երևույթների լուսաբանմանը։ Դիմելով 1920-ականների ավանգարդային լուսանկարչության ոճական հնարքներին, լուսանկարիչըփորձել է ազատագրել վավերագրմանգործառույթը«անաչառության» կապանքներից։ Անկախ նրանից թե ինչ են դրանք պատկերում, նրա լավագույն գործերը անթաքույց խոսում են լուսանկարչի անհատական ըմբռնումների մասին։ Այդ լուսանկարներում արվեստագետը շեշտում է լույսի և տարածության առանցքային նշանակությունը ցանկացած երևույթի ներկայացման ու ընկալման գործընթացում։Որպես լուսանկարչության այդ հատկություններիուսումնասիրմաննյութ, հատկապեսբարենպաստ էին արդյունաբերական ու նույնիսկ սպորտային ռեպորտաժի բնագավառները, և վերջինսըստժուռնալիստԼևոն Ազրոյանի`«Հերբերտի թուլությունն էր»։(3)
Շոշափելով լուսանկարչական պատկերագրման սահմանները,Բաղդասարյանը հասել է վերացական արվեստի եզրին,ինչպես օրինակ «Սովետական Արվեստ» ամսագրի՝հունվար 1968համարի շապիկը զարդարող«Քաղաքային սիմֆոնիա» լուսանկարում։ Բովանդակային ողջ լիցքն այստեղ կրում է վերնագիրը,ինչպես նաև բուն ամսագիրը,որն այս ինքնահայեցողլուսանկարինհաղորդում է թե՛ արվեստի գործի կարգավիճակ, թե՛ գաղափարական գործառույթ։ Այս արվեստային հավակնություններով հանդերձ, Բաղդասարյանի այդ տարիների լուսանկարչություննայնուամենայնիվ ծառայել է որշակի քաղաքական օրակարգի` մասնավորապես Խրուսչովյան «Ձնհալի» մշակութային ազատականության և ապագայապաշտական թելանդրանքներին։ Նույնը գործառույթն էինկրում նաև Բաղդասարյանի արտասահմանյան ֆոտո-ռեպորտաժները,որոնց խնդիրն էր`սոցիալիստական և կապիտալաստական հասարակությունների միջևնոր հարաբերակցման եզրեր գտնել։(4)
Բաղդասարյանի հետագա` 1970-80-ականների աշխատանքներում նկատելի է կտրուկ շրջադարձ դեպի լուսանկարչության հասարակական ու ուղղակիորեն քաղաքականացված դերակատարումները։ Լրատվական այդ ուղվածությունը դառնում է հիմնային լուսանկարչի համար երբ 1985-ին նա ստանձնում է «Արմենպրես» գործակալության ֆոտոխմբագրի պաշտոնը։ Շուրջ տասնյոթ տարի այդ պաշտոնում աշխատելուցհետո, Բաղդասարյանն իր կրտսեր եղբոր` Մելիք Բաղդասարյանի հետ, 2002-ին համահիմնադրում է«Ֆոտոլուր»գործակալությունը,որն այսօր շարունակում են տնօրինելլուսանկարչականայս գերդաստանի երիտասարդ անդամները։
1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ,
2) «Հերբերտ Բաղդասարյան» http://ypc.am/people/բաղդասարյան-հերբերտ/?lang=hy
3) Լևոն Ազրոյան, «Հերբերտ Բաղդասարյան», www.168.am, 28.07.2017, https://168.am/2017/07/28/824685.html
4) Հերբերտ Բաղդասարյան, «Ակնթարթային Ֆրանսիան», Արվեստ, հ.8, 1966, էջ 62-63
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Ազրոյան, Լևոն։ «Հերբերտ Բաղդասարյան», www.168.am, 28.07.2017, https://168.am/2017/07/28/824685.html
Բաղդասարյան, Հերբերտ։ «Ակնթարթային Ֆրանսիան», Արվեստ, հ.8, 1966, էջ 62-63
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, Երևան, էջ 111
Ցուցահանդեսներ
1975։ Ինտեր-պրեսս ֆոտո, միջազգային ցուցահանդես, Բեռլին, ԳԴՀ