Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կարապետ Բաղդասարյան

1850 - 1880 թվականներ

Կոնստանդնուպոլսի առաջին հայ լուսանկարիչներից մեկն է։ Լուսանկարչատան վաղ շրջանի կնիքները վկայում են որ այն հիմնվել է 1858-ին՝ Աբդուլլահյան Եղբայրների գործընկերության հետ միաժամանակ։ Իր գործնեության ընթացքում, Բաղդասարյանը բացել է իր լուսանկարչատան մի քանի մասնաճյուղեր քաղաքի տարբեր մասերում՝ Բեյազիտում, Բերայում և Էդիրնում։ Բերայի մասնաճյուղը այրվել է 1870-ին, Ստամբուլի մեծ հրդեհի ժամանակ։ Հետաքրքրական է որ 1870-ականներին, Բաղդասարյանի կնիքները գովազդում էին իրեն որպես «ամերիկացի լուսանկարիչ»։

Պահպանվել են արվեստանոցի անունը կրող բազմաթիվ լուսանկարներ ինչը փաստում է որ Բաղդասարյանի գործը մեծ հաջողություն է ունեցել։ Նրա հաճախորդները գերազանցապես եղել են Կոնստանդնուպոլսի եվրոպացի, հայ և հույն բնակչության միջին խավի ներկայացուցիչներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Լուսանկարչատունը փակվել է 1889-90 թվականներին։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոստանդնուպոլիս

Լուսանկարչատուն

Գ. Բաղդասարյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Bahattin Oztuncay. The Photographers of Constantinople, Aygaz, Istanbul, 2006, vol 1, p320

Հավաքածուներ

Գետի թանգարան, Լոս Անջելես Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից