Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Տանֆել Բորիսովիչ Բակման

1907 - ?

1940 - 1970 թվականներ

Տանֆել Բակմանը հայտնի է որպես 1950-70-ականներին ԽՍՀՄ-ում հրատարկված բազմաթիվ, տուրիստական լուսանկարչական ալբոմների և բացիկների հավաքածուների հեղինակ։ Դրանց ահռելի տպաքանակները թողարկվում էին Մոսկվայի և Լենինգրադի ամենամեծ հրատարակիչների կողմից և տարածվում բոլոր խորհրդային հանրապետություններում, ինչպես նաև արտերկրում։ Չնայած այդ ակտիվ գործնեությանը, Բակմանի անունը այսօր գրեթե մոռացված է, և լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ կամ հոդվածներ չեն հայտնաբերվել։ Հայտնի է որ Բակմանը տեղակայված է եղել Լենինգրադում ֆաշիստական շրջափակման տարիներին և պայքարել է ռազմաճակատում։ Այդ տարիներ նա ստեղծել է պաշարված քաղաքի կյանքը պատկերող, չափազանց կարևոր վավերագրական լուսանկարների շարք։ Սակայն լուսանկարչի անունը կապված է իր հետագա գործնեության հետ, որն առնչվում է խորհրդային քաղաքների ճարտարապետական դիմանկարների ստեղծմանը։ Ճանաչված որպես գունավոր լուսանկարչության մեծ վարպես, Բակմանը հաճախ հրավիրվել է ԽՍՀՄ-ի տարբեր հրատարակչությունների կողմից, հանրապետական մայրաքաղաքների պատկերման համար։ 

Իր այդ «տեղագրություններից» վերջինը, և ամենածավալուններից մեկը նվիրված է Երևանին և հրատարակվել է «Հայաստան» հրատարակչության կողմից 1973-ին։ Ալբոմը պատկերում է Երևանի գլխավոր փողացները, նշանավոր կառույցներն ու քաղաքի մերձակայքում գտնվող տուրիստական որոշ վայրեր (Սևանավանք, Արարատյան դաշտավայր, Սարդարապատի հուշահամալիր և այլն)։ Հետաքրքրական է որ Բակմանը Երևանը նկարահանել է լայնանկյուն, պանորամիկ տեսախցիկով, ինչը ալբոմին հաղորդում է կինեմատոգրաֆիկ հատկություն։ Ինչպես և իր այլ ալբոմներում, լուսանկարիչը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաքը որպես` գեղեցկատես շենքերով, լայնածավալ քաղաքաշինական մաշտաբով, խաղաղ և բարեկեցիկ բնակչությամբ օժտված սոցիալիստական արկադիա։ Լուսանկարների շեշտը տեսարժան վայրերի վրա է և դրանք հստակորեն ծառայում են որպես ուղեցույց տուրիստական հայացքի համար։ Այս գեր-իրական թվացող պատկերները բնորոշ են սոց-ռեալիստական լուսանկարչության վերջին էտապին, որում լուսանկարչական պատկերը դառնում է ոչ թե իրական կյանքի արտացոլանքը, այլ դրա գաղափարապես պարտադրված հարացույցը։ 

Բակմանի տեխնիկապես փայլուն լուսանկարների ժողովածունմեծ հաջողություն էր վայելում թե Հայաստանում և թե զբոսարջիկների մոտ։ Այն օժանդակում էր Երևանի` որպես սոցիալիստական հեղափոխական նախագծի հաջողված օրինակի` ընդհանուր պատկերացումների ամրապնդմանը։ 

Ազգություն

ռուս

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայկ. ԽՍՀ, ՌԽՖՍՀ, Ռուսաստան

Քաղաք

Ստալինգրադ, Մոսկվա

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, ֆոտոգիրք

Մատենագրություն

Бакман, Т. Москва, фотоальбом, Совесткий Художник, Москва, 1967
Бакман, Т. Ульяновск, родина Ленина: фотопанорамы, Ульяновское отд. Приволжского книжнего изд., 1968
Бакман, Т. Саратов, фотоальбом, Приволжское книжное издательство, 1970
Бакман, Т. Ульяновск, родина Ленина, фотоальбом, Ульяновское отд. Приволжского книжнего изд., 1971
Бакман, Т. Ереван, фотоальбом, Айастан, Ереван, 1973

Այլ նկարներ այս հեղինակից