Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անուշ Բաբաջանյան

ծն․ 1983

2000 - 2010 թվականներ

Անուշ Բաբաջանյանը իր 6-ամյա գործունեությունը նվիրել է Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների կողմից անտեսության մատնված սոցիալական խնդիրների լուսաբանմանը: Նրա նախագծերը հակված են՝ դիտարկելու թվացիորեն արհամարհված այնպիսի թեմաներ, ինչպես ‘Inlandish’ շարքում պատկերված «տարօրինակ» կին անհատները, հետերկրաշարժյան Գյումրու բնակիչները, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում կամ Սևանա լճի բարձրացող մակարդակի բնապահպանական աղետը: Ականավոր հայ վավերագրող լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի աշակերտ Անուշը բազմազան ու երբեմն փորձարարական մոտեցում է  ցուցաբերել իր վավերագրական աշխատանքներում: Նրա ֆոտոշարքերը մեկը մյուսից տարբերվում են գեղագիտական ֆորմայով, ոը փորձում է զգացական ու զգայական փորձառությունը հարաբերության մեջ դնել թեմայի/սուբյեկտի հետ: Հստակորեն հոդավորված հղացական կառուցվածքը հաճախ ամրապնդում է լուսանկարչի ֆորմալ էֆեկտների կիրառության ժեստը, ինչպես՝ ‘Sevan Rising’ շարքի՝ ֆոկուսից դուրս, ֆոտոբռնկմամբ լուսավորված պատկերները: Բաբաջանյանը հաճախ ցուցադրվել է Հայաստանում և արտերկրում՝ իբրև անհատ ստեղծագործող կամ Four Plus լուսանկարչական կոլեկտիվի անդամ:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, ժամանակակից արվեստ, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն


Ցուցահանդեսներ

2016: «Հպարտաշրթեր»
2014: «Շառը Դրախտում»
2014: «Կյանքը անսովոր, սովորական»

2013: «Մայր (այլ)Հայաստան»

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից