Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռ. Բաբայան

1890 - 1910 թվականներ

Ռ. Բաբայանը Բաքվի ամենահայտնի լուսանկարչական ստուդիաներից մեկի` «Ռեմբրանդի» միակ սեփականատերն էր: Բաբայանը ճարպիկլուսանկարիչ-գործարարի փայլուն օրինակ էր, և նրա հաստատությունը արագ բարգավաճել էԲաքվի 1900-ականների նավթային բումի ժամանակ: Մի շարք հայ գրողներ, օրինակ, Շիրվանզադեն, օգտագործել են Բաբայանի կերպարըԲաքվի հայ հասարակությանը նվիրված իրենց գրական ստեղծագործություններում:Որպես կանոն,«Ռեմբրանդը» սպասարկում էր քաղաքիմիջին ևբարձրխավի քաղաքացիներին: Բաբայանի կլիենտուրանկոսմոպոլիտ էր ևչէր սահմանափակվում տեղական հայ համայնքիներկայացուցիչներով: Նրա դիմանկարները հմուտ և արհեստավարժ են, սակայն ընդհանրապես չեն շեղվում 19-րդ դարի վերջերի տաղավարային լուսանկարչության համընդհանուր ձևաչափերից:Թեև «գեղարվեստական» հավակնություն ունեցող Բաբայանից գործեր մեզ հայտնի չեն,ըստ իր լուսանկարչատան կնիքի, նամասնակցել է Բելգիայում անցկացված լուսանկարչությանմիջազգային ցուցահանդեսի, որտեղնրանշնորհվելէ ոսկե մեդալ: Ամենայն հավանականությամբ լուսանկարչատունը փակվել կամ ազգայնացվել է Ադրբեջանում խորհրդայինկարգերի հաստատումից հետո:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Ստուդիո Ռեմբրանդ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան։ Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից