Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Էմմա Խաչիկի Աքուլյան (Միրզոյան)

ծն․ 1929

1950 - 1980 թվականներ

Կալինինի մարզի Ժարկովսկ ավանում բնակվող Էմմա Աքուլյանը մասնագիտացել է լուսանկարչության մեջ ընտանեկան միջավայրում։ Ըստ Վահան Քոչարի հրատարակած տվյալների նա լուսանկարչություն է սովորել իր սկեսուրից, և ապա 1965 մասնագիտական որակավորում ստանալով որպես տաղավարային լուսանկարիչ անցել է ինքնուրույն գործնեության։ 1969-ին հաստատվել է Կիրովականում ուր հիմնվել է «Լագեր» լուսանկարչական տաղավարը, որը գործել է մինչև 1977-ը։ 

Այս բնագավառում աշխատել է նաև Աքուլյանի եղբայրը` Լյովան, ով վարպետացել է լուսանկարչության մեջ աշխատակցելով քրոջը որպես ռետուշոր։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, ՌԽՖՍՀ

Քաղաք

Թիֆլիս (ծն.), Կալինին, Կիրովական

Լուսանկարչատուն

Լագեր

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 100