Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վան (Վիլյամ) Արյան (Պողոսյան)

ծն․ 1949

1970 - 1990 թվականներ

Վան Արյանը լուսանկարչությամբ զբաղվել է դեռ պատանի հասակում, իսկ 1970-ից սկսել է հրապարակվել հանրապետության գրեթե բոլոր պարբերականներում։ 1982-ին դարձել է «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր և միաժամանակ վարել է ֆոտոժուռնալիստիկայի դասընթացներ պետական համալսարանի հասարակագիտական ֆակուլտետում։ 1980-ականներին անցնում է աշխատանքի «Հայֆիլմ» կինոստուդիա, որտեղ նկարահանել է մի շարք կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ Զբաղվում է նաև գրականությամբ և հրատարակչական գործնեությամբ, Հայաստանի Գրողների Միության անդամ է։ 1993-ին հիմնել է «Վան Արյան» հրատարակչատուն-տպագրատունը որը գործում է մինչ օրս։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Ձորագյուղ (ծն.), Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ100