Հովհաննես Սենեքիրիմի Արմենակյան
1947 - 2013
1980 - 2010 թվականներ
1984-ից, որպես ֆոտոթղթակից աշխատակցել է «Ավանգարդ» թերթին։ Որպես կամավոր երկրապահ մասնակցել է Տավուշի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը Արցախյան պատերազմի տարիներին։ Այդուհետ համագործակցել է «Հայ զինվոր» օրաթերթին իր պատերազմական և բանակային լուսանկարներներով։
Արմենակյանը իր վավերագրական լուսանկարների ժողովածուն հրատարակել է 1996-ին («Ես մի զարկն եմ քո կռվի») ուր ամփոփված են արցախյան գոյամարտի բազմաթիվ առանցքային պահերը։ Լուսանկարիչը պարգևատրվել է մի շարք շքանշաններով իր մարտական ծառայությունների համար։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Վարդենիս (ծն.), Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Մատենագրություն
Արմենակյան, Հովհաննես: Ես մի զարկն եմ քո կռվի, ֆոտալբոմ, Պարբերական, Երևան, 1996
Շահնազարյան, Գնել: «Մեր Հովիկը», Հայ զինվոր, հ.2, հունվար, 2013, http://www.hayzinvor.am/18613.html
Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 91
Ցուցահանդեսներ
1993։ «Արցախը բոցերի մեջ», անհատական ցուցահանդես, Երևան, Ստեփանակերտ
2000։ «Սպարապետը և բանակը», անհատական ցուցահանդես, Երևան
2001։ «Պետությունը և նրա հիմնաքարը», անհատական ցուցահանդես, Երևան