Աշխեն Իվանի Արիստակովա (Արիստակյան)
1890 - 1900 թվականներ
Ըստ 1898 թվականին` Բաքվի թերթերից մեկում հրատարակված հայտարարության, Աշխեն Արիստակովայի լուսանկարչատունը բացվել է Բաքվի Գուբերնսկայա փողոցի վրա։ Այն առաջարկում էր «ամեն տեսակի լուսանկարչական ծառայություններ», լուսանկարների գունազարդում ջրաներկով, ինչպես նաև տպագրություն զանազան նյութերի վրա՝ մետաքսից մինչև մարմար։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, լուսանկարումը կատարում էր հենց ինքը՝ տիկ. Արիստակովան։ Ժամանակագրական առումով, սա կնոջ կողմից հիմնված առաջին լուսանկարչատներից մեկն էր Անդրկովկասում։ Սա անսովոր երևույթ էր թե հայկական թե ընդհանրապես կովկասյան միջավայրում որտեղ նման հասարակական աշխատանքը համարվում էր կնոջ համար անվայել գործ։ Ամեն դեպքում, Արիստակովայի վարպետորեն արված, սակայն ֆորմուլաիկ լուսանկարները ոչնչով չեն տարբերվում ժամանակակից այլ լուսանկարչական տաղավարների աշխատանքներից։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադրբեջան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Բաքու
Լուսանկարչատուն
Ա. Արիստակովա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն