Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Առաքել Արթինյան

մահ․ 1979

1910 - 1950 թվականներ

Ժամանակին մեծ համբավ վայելող «Ստուդիո Վենուս» լուսանկարչատան հիմնադիր Առաքել Արթինյանը, ծնվել է Թուրքիայում։(1) Եգիպտոս գաղթելուց քիչ հետո, 1914թ-ին Արթինյանը բացում է իր առաջին տաղավարը Չուբրա քաղաքում։ 1930-ականներին ընտանիքով տեղափոխվել է Կահիրե, վերահաստատելով իր լուսանկարչատունը 44 Կասր էլ Նիլ փողոցում՝ քաղաքի առավել ունեվոր թաղամասերից մեկում։ Այդ հասցեում նախկինում գտնվում էր Հանսլեմանի լուսանկարչատունը։ Գերմանացի լուսնկարչի բուրժուա հաճախորդները շարունակել են այցելել Արթինյանի տաղավար որը կարճ ժամանակում մեծ հաջողություն է սկսում վայելել Կահիրեյի եվրոպացի և հայ համայնքների վերին խավերում։ Լուսանկարչատունը միշտ լի էր հաճախորդներով և ուներ օգնականների մեծ անձնակազմ։ Դրանց թվում էր նաև երիտասարդ Լեոն Բոյաջյանը (Վան Լեոն) որը՝ Արթինյանի մոտ փորձ ձեռք բերելով հիմնում է իր սեփական լուսանկարչատունը 1941-ին։(2)

«Ստուդիո Վենուսը» մասնագիտացված էր դիմանկարների և հարսանակենան նկարների ժանրում։ Արթինյանիլուսանկարներում նորապսակները ներկացված էին պերճև «հեքիաթային» միջավայրում։ Այս գլամուրային ոճը հետագայում լայնորեն տարածվեց եգիպտահայ լուսանկարչության մեջ, ստանալով էլ ավելի գերբնական շռայլություն։ 

1952-ի հեղափոխությունից հետո, Արթինյանի, ինչպես և այլ ներգաղթաց օտարերկրացիների կարգավիճակը կտրուկ փոխվեց։ Հետզհետե կորցնելով իր կլիենտուրայի մեծ մասը, Արթինյանը ստիպված էր վաճառել իր լուսանկարչատունը և 1963-ին արտագաղթել Եգիպտոսից։ 1964-ին նա հաստատվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ նա անցնում է թոշակի, ընդմիշտ թողնելով լուսանկարչությունը։

1) Կենսագրական տվյալները հաղորդել է Արթինյանի թոռը՝ ավստրալիաբնակ Ռիչարդ Միլոշը, իմյել հաղորդագրությամբ, 2013 հունվարի 3-ին։

2) Akram Zaatari. ‘Third citizen: a conversation with Van Leo’, in Kerstin Pinter (ed), Afropolis: City Media Art, Jacana Media, 2012, էջ 86

Ազգություն

ավստրալիացի, եգիպտացի

Տարածաշրջան

Ավստրալիա, Եգիպտոս, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Չուբրա, Կահիրե, Սիդնեյ

Լուսանկարչատուն

Ստուդիո Վենուս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Akram Zaatari. ‘Third Citizen: A Conversation with Van Leo’, in Kerstin Pinter (ed), Afropolis: City Media Art, Jacana Media, 2012, էջ 86

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորք Համալսարան, Երևան; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից