Մ. Տ. Ավետիսով (Ավետիսյան)
1900 - 1910 թվականներ
Կարսի նահանգի Սարիղամիշ քաղաքում գտնվող Մ. Տ. Ավետիսովի լուսանկարչատան գործերից քիչ բան է մեզ հասել: Ինչպես ակնարկում է լուսանկարչատան անունը, այն եղել է քաղաքի գլխավոր ֆոտո-տաղավարը և հիմնականում սպասարկել է տեղի հայ և ռուս բնակչությանը: Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Նրա պահպանված դիմանկարները ունեն բարձր մասնագիտական հատկանիշներ և կարևոր են այդ շրջանի` 20-րդ դարասկզբի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Սարիղամիշ
Լուսանկարչատուն
Ցենտրալնայա ֆոտոգրաֆիա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն