Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ասատուր Ասատուրյան

1900 - 1910 թվականներ

Պարտիզակը (այժմ Քոջաելի) գտնվում է արևմտյան Թուրքիայում Իզմիթ քաղաքից ոչ հեռու: Հայաբնակ ավանը հիմնադրվել է 16-րդ դարում Սեբաստիայի նահանգից գաղթաց հայերի կողմից: 20-րդ դարի սկզբում այստեղ ապրում էին շուրջ 17000 հայ: Պարտիզակի բնակիչների կենցաղը քաղաքային բնույթ էր կրում: Այստեղ գործում էին ութ դպրոց, կազմակերպվել են թատերական ներկայացումներ և հրատարակվել են մի քանի հայալեզու թերթեր: Պարտիզակում աշխատում էին նաև մի քանի լուսանկարչատուն, որոնցից առավել հայտնի էր Ասատուր Ասատուրյանի տաղավարը: Ցավոք լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Նրա լուսանկարչատունը հավանաբար գործել է ընդհուպ մինչև 1915թվականը: Պահպանված լուսանկարները քիչ են և կազմված են բացառապես դիմանկարներից: Դրանց մեջ հատկապես արժեքավոր են հայ ընտանիքների խմբակային լուսանկարները որոնք այդ շրջանի հայ բնակչության կենցաղի ու տարազի մասին կարևոր փաստագրումներ են:  

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Պարտիզակ

Լուսանկարչատուն

Ասատուր Ասատուրյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից