Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ֆելիքս Հայկի Առուստամյան

ծն․ 1950

1970 - 2000 թվականներ

1970-ականների սկզբից ի վեր Ֆելիքս Առուստամյանը աշխատում է ֆոտոլրագրության բնագավառում, այժմ ղեկավարելով «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկայի բաժինը։ Լուսանկարչությամբ զբաղվել է պատանեկան տարիներից, հաճախելով Երևանի պիոներ-պալատի ֆոտո-կինո խմբակը։ Հակված հատկապես սպորտային միջոցառումների վավերագրմանը, Առուստամյանը 1973-ից աշխատանքի է անցել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում, որպես հաստիքային լուսանկարիչ, իսկ անկախությունից հետո, 1991-ին, միացել է «Արմենպրես» գործակալությանը։ (1)

Առուստամյանի 1970-2000-ականներին արված լուսանկարները լրատվական բնույթի են` դեպքերի արագ որսած արձանագրումներ որոնցում լուսանկարիչը ջանացել է ստանալ տեսողական փաստարկների առավել հստակ, սուբյեկտիվ «ձեռագրից» զուրկ պատկերներ։ Լրագրողական նատուրալիզմին հարող այս լուսանկարների նշանակությունն այսօր առնչվում է դրանց պատմա-վավերագրական, արխիվային գործառույթին։

1) Լուիզա Ավագյան։ «Ֆոտոլրագրության մեջ արգելքներ չկան. Ֆելիքս Առուստամյան», www.slaq.am, http://www.slaq.am/arm/news/1083065/

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադր.ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Սլահի գյուղ (Նախիջևան, ծն.), Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Ավագյան, Լուիզա։ «Ֆոտոլրագրության մեջ արգելքներ չկան. Ֆելիքս Առուստամյան», www.slaq.am, http://www.slaq.am/arm/news/1083065/

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 78

Այլ նկարներ այս հեղինակից