Մ. Ե. Անտոնյան
1920 - 1930 թվականներ
Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ դեռևս հայտնի չեն: Ինչպես տեղեկանում ենք լուսանկարչատան կնիքից, Անտոնյանի տաղավարը գտնվում էր հ.32, Լենինի փողոց հասցեում, Թբիլիսիում: Այն աշխատել է 1930-ականներին, և Անտոնյանի բոլոր մեզ հայտնի լուսանկարները վերաբերվում են այդ տասնամյակին: Անկախ իր տաղավարի այցելուների սոցիալական կարգավիճակից լուսանկարիչն իր դիմանկարներում փորձել է ներկայացնել նրանց հանդիսավոր և առաքինի կերպով: Մաքուր լուսավորությամբ և պարզ կոմպոզիցիաներով կառուցված այդ դիմանկարները տեխնիկապես փայլուն են, իսկ կանացի դիմանկարները հատկապես առանձնանում են գեղագիտական հմայքով, կիսելով որոշակի աղերսներ թիֆլիսաբնակ Հ. Միրաքյանի լուսանկարների հետ:
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ
Քաղաք
Թբիլիսի
Լուսանկարչատուն
Մ. Ե. Անտոնյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի