Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. Մ. Անիեվ

1900 - 1910 թվականներ

20-րդ դարի սկզբում, Նուխի ավանում աշխատող երեք հայ լուսանկարիչներից մեկը։ Ինչպես և այդ մյուս լուսանկարչատները, Անիեվի տաղավարը եղել է հարուստ կահավորված ու մասնագիտացել է միայն դիմանկարների պատրաստման մեջ։ Այլ բնույթի աշխատանքներ հայտնի չեն։ Լուսանկարչի պահպանված պատկերները առնչվում են 1900-10-ականներին և ներկայացնում են Նուխիի մեծամասամբ հայ և ունեվոր ընտանիքների անդամների` ընդհանուր տպավորություն կազմելով այդ համայնքի արդիականացված ու բարեկեցիկ կենցաղով ապրող բնակչության մասին։ Անիևի կենսագրական տվյալները չեն հայտնաբերվել։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Նուխի

Լուսանկարչատուն

Լույս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից