(Անդրանիկ?) Անթրո
1960 - 1970 թվականներ
Անթրոի գործնեությունը առնչվում է Կահիրեի հայ լուսանկարչատների անկման ժամանակաշրջանին: 1970-ականների սկզբերին քաղաքի հայ լուսանկարիչների մեծ մասը արտագաղթել էին, մահացել կամ վաճառել էին իրենց տաղավարները: Այնուամենայնիվ, լուսանկարչի պահպանված դիմանկարները հիանալի արտահայտում են իրենց ժամանակաշրջանը մարդկանց հանդերձների ու մարմնի լեզվի միջոցով: Դրանք ունեն ավելի թեթև, արդիական շունչ և զերծ են շինծու թատերական էֆֆեկտներից: Ցավոք, լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Ֆոտոգրաֆի Անթրո
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն