Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. Վ. Անանյան

1900 - 1910 թվականներ

Գրեթե ոչինիչ հայտնի չէ Բաթումիում գործող այս լուսանկարչի մասին, բացի իր լուսանկարչատան հասցեից։ Այն գտնվել է Բաթումիի համար 14, Գիորգիևսկայա փողոցում։ Նույն քաղաքում, Անանյանից ոչ շատ հեռու աշխատում էր նաև Ու. Ֆեթֆաճյանը`Բաթումիի ավելի ճանաչված հայ լուսանկարիչը։ 

Անանյանի տաղավարը պատրաստում էր բավականին մեխանիկորեն արված հասարակ կաբինետային դիմանկարներ։ Հատկապես հետաքրքիր են քաղաքում ժամանակավորապես բնակվող անձանց` զինվորականների, նավաստինների ու առևտրականների դիմանկարները։ 

Արվեստանոցը` դատելով պահպանված լուսանկարներից, գոյատևել է մինչ 1910-ականների վերջը։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Բաթումի

Լուսանկարչատուն

Ա. Վ. Անանյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն