Մերի Աղախանյան
ծն․ 1978
2000 - 2010 թվականներ
Մերի Աղախանյանը ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, նաև սովորել է փիլիսոփայություն և մետաֆիզիկա Երևանի Հումանիտար Համալսարանում։ Միջին արևելքի երկրներին մասին դիպլոմային աշխատանքով, որը նվիրված էր երաժշտության մեդիտատիվ ճանապարհ-փորձին, նա 2003-ին, որպես երաժշտագետ ավարտում է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Մի քանի տարի աշխատում է Բյուրակն կրթահամալիրում, որպես արվեստի ուսուցիչ՝ երեխաների հետ բեմադրելով իր ներկայացումները։ Նա հեքիաթների, թատերական ներկայացումների, դոկումենտալ և խաղարկային սցենարների հեղինակ է։
2014-ին ավարտում է Ռոման Բալայանի բարձրագույն ռեժիսորական կուրսը։ 2015-ին վերջացնում է իր «Երկինքներից Վերև» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները։
2009-ից նա իր առաջին քայլերն է անում լուսանկարչության մեջ՝ նկարելով դոկումետալ ֆոտոյի ժանրում։ Հենց այդ տարում նա ստանում է Բաց Հասարակության Հիմնադրամի կողմից դրամաշնորհ՝ իր «Սոցիալ և տնտեսական իրավիճակը Հայաստանի մի շարք գյուղերում» պրոեկտի համար։ Այս աշխատանքը 2010-ին ընտրվում է մասնակցելու ասիական կին լուսանկարիչների ցուցադրությանը՝ 6-երրդ Անքոր փառատոնի ժամանակ, հետո նաև ցուցադրվելով բազմաթիվ այլ երկներում։
Հիմա Մերի Աղախանյանը աշխատում է իր ֆիլմերի վրա, նաև երկարաժամկետ ֆոտո-պրոեկտների վրա, որոնցից են՝ «Պատերազմ կամ Խաղաղություն», «Ազգերի Ծնունդը», և «Կրորցված Դրախտը», որը կապված է ցեղասպանության հետ։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
թվային լուսանկարչություն, շարժական պատկեր
Ցուցահանդեսներ
2013։ «Մայր Այլ Հայաստան», խմբակային ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան