ՇԱՔԵ ԱԼԲԱՆ (ԿԵԼՅԱՆ)
1920 - 1999
1950 - 1980 թվականներ
1954-ին լուսանկարիչ Արամ Ալբանը աշխատանքի է վերցնում Շաքե անունով մի երիտասարդ կնոջ, որպես ռետուշոր և ընդհանուր օգնական` Ալբանի Կահիրեի արվեստանոցում: Կարճ ժամանակում Շաքեն դարձավ Ալբանի անփոխարինելի աշխատակիցը և ի վերջո ամբողջովին ստանձնեց լուսանկարչատան ղեկավարումը։ Ալբանն ու Շաքեն ոչ միայն գործընկերներ էին, այլև կյանքի ուղեկիցներ: Իր իրավասու ժառանգորդը դառնալու համար, Շաքեն 1954 թ.-ին ամուսնացավ 71-ամյա, անզավակ լուսանկարչին: Կարելի է վստահորեն ենթադրել որ 1950-ականների վերջերից Շաքեն հեղինակել է իր ամուսնու արվեստանոցում նկարահանված դիմանկարների մեծ մասը: Արամ Ալբանի մահվանից հետո, 1961-ին նա անվանափոխում է ձեռնարկությունը իր անունով, աշխատացնելով այն մինչև թոշակի անցնելը 1980-ականների կեսերին:
Ինչպես նշում է լուսանկարչության պատմաբան Մարիա Գոլիան, «Շաքեն փաստացիորեն առաջին կինն էր, ով լուսանկարչական հաստատություն է ունեցել և աշխատացրել Եգիպտոսում»։ Նրա մոտեցումները որպես լուսանկարիչ առավել համեստ ու նրբանկատ էին, քան թե իր մենտորի ավելի շեշտված ոճավորումները: Շաքեի դիմանկարները կերտված են մեղմ ու բնական լուսավորվածությամբ ու զուրկ են այն թատերական ու գլամուրային հատկանիշներից որոնք բնորոշում են Ալբանի հասուն շրջանի աշխատանքները: Ինչպես վկայում են նորապսակների ու երեխաների նրա բազմաթիվ դիմանկարները, Շաքեն հատկապես պահանջված էր որպես հարսանեկան և մանկական լուսանկարիչ:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Շաքե Ալբան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Maria Golia, Photography and Egypt, Reaktion Books, London, 2010, pp.101-104
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան