Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռուբեն Աթայան

1970 - 1980 թվականներ

«Արմենպրես» գործակալության ֆոտոթղթակից Ռուբեն Աթայանի գործերը տպագրվել են խորհրդահայ բազմաթիվ պարբերականներում և թերթերում: Նրա լուսանկարները մեծամասամբ ռեպորտաժային և էտյուդային աշխատանքներ են, որոնք պատկերում են Խորհրդային Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը, երիտասարդությունը և հայտնի անձանց: Հատկապես հիշարժան են Աթայանի` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում տպագրված նյութերը: Հայաստանի աշխատավոր կանանց ներկայացնող այս դիմանկարներում ու վավերագրական կադրերում, լուսանկարիչը ջանացել է ստեղծել կնոջ արդիական և զորեղացված կերպարներ: Այնուամենայնիվ, դրանք հաճախ տոգորված են ռոմանտիկ և լիրիկական տրամադրությամբ և լուսանկարիչը, հնարավորության դեպքում չի խուսափել կնոջը` գեղագիտական օբյեկտ վերածելու միտումից: Ռեպորտաժային աշխատանքից դուրս, Աթայանը նաև զբաղվել է ազատ ստեղծագործությամբ: Խորհրդային «պոետիկ-վավերագրական» լուսանկարչության ավանդույթներին առնչվող նրա թեմատիկ պատկերները և բնանկարները սովորաբար ներկայացնում են մարդու հուզական իրավիճակները, բարձր լուսաստվերային կոնտրաստների ու կտրուկ կոմպոզիցիոն կրճատումների միջոցով:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից