Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լևոն Տիգրանի Աբգարյան

1905 - 1967

1930 - 1960 թվականներ

Լևոն Աբգարյանը կրթվել է Սպահանի անգլիական քոլեջում ապա աշխատել է Իրանի ազգային բանկում։ 

«Լևոն» անվամբ իր լուսանկարչական տաղավարը բացել է Նոր Ջուղայում, 1935֊ին, իսկ հետագայում շարունակել է գործնեությունը Սպահանում։ Աբգարյանը` Նոր Ջուղայի և Սպահանի հայկական համայնքների ակտիվ գործիչներից է եղել ու ստեղծել է պարսկահայ կյանքին վերաբերվող ծավալուն շարքեր։ Ցավոք, 1964֊ին իր ստուդիան փակելուց հետո, լուսանկարչը հանձնել է իր ապակե նեգատիվների ողջ արխիվը մեկ այլ, հարևան լուսանկարչատանը, ինչից տարիներ անց այդ արխիվը ամբողջովին ոչնչացվել է։ 

Ազգություն

իրանցի, հայ

Տարածաշրջան

Պարսկաստան

Քաղաք

Նոր Ջուղա

Լուսանկարչատուն

Լևոն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ.59