(albumen print) Ձվի սպիտակուցով պատված լուսանկարչական թուղթ։ Հնարվել է 1847 թվականին և լայն կիրառության մեջ է եղել 1860-ականներից մինչև 1900-ականները։ Սպիտակուցը ամրացնում է լուսանկարչական քիմիկատները` թղթին։ Տպածոն երբեք չունի մաքուր սև-սպիտակ երանգներ և մեծամասմբ լինում է դեղնա-դարչնագույն տոնայնության։
(fixer, fixative) ֆիքսաժ. սև-սպիտակ անալոգ տպագրության համար անհրաժեշտ քիմիկական լուծույթ որը կայունացնում է տպածո պատկերն ու հեռացնում չերևակած արծաթի մասնիկները։
(overexposure) Սևապատկերի աղավաղումը չափազանց բարձր լուսակայման պատճառով։
(Daguerréotype) Լուսանկարչական պատկեր ստանալու առաջին ձևերից մեկը։ Կոչվում է տեխնիկայի գյուտարար` Լուի Դագերի անունով։ Դա լուսաքիմիկատներով պատված թիթեղի թերթ էր, որը երևակվում էր անմիջապես տեսախցիկում. այսինքն լուսանկարվող տեղարանը արտատպվում էր անմիջապես թիթեղի վրա։ Այդ իսկ պատճառով դագերատիպները եզակի են և դրանք հնարավոր չէ բազմացնել։ Ստացված լուսանկարը ունի հայելանման հատկություն և շեղ լույսի ներքո դիտվում է որպես պոզիտիվ կամ նեգատիվ պատկեր։ Այն հաճախ ագուցվում էր մասնատուփի մեջ։ Ի տարբերություն այլ մեթոդներով տպված լուսանկարների դագերատիպը չափազանց լուսակայուն է և չի խամրում և իր հստակությամբ գերազանցել է գրեթե բոլոր այլ տպագրական տեխնոլոգիաները։ Դագերատիպը կիրառվել է համամետաբար կարճ ժամանակ` մինչև 1850-ականների վերջը։ Տերմինը գրվում է մեծատառով։
(tripod) երեք ոտք ունեցող, տեսախցիկը կայունացնող հարմարանք
(vintage print) վերաբերվում է հեղինակի կողմից հաստատված, վերջնական մշակում անցած և նկարահանման տարեթվից ոչ շատ ուշ տպված լուսանկարին։ Սովորաբար արվում է խիստ սահմանափակ տպաքանակով, ցուցադրության կամ վաճառքի համար։ Լուսանկարչության շուկայում Ընտրական Տպածոն համարվում է առավել արժեքավոր քանզի լիովին արտահայտում է հեղինակի միտումներն ու մոտեցումները։ Հայերենում օգտագործվում է «հեղինակային» ձևակերպումը ինչը հեռու է vintage անգլերեն բառի բուն նշանակությունից։
(automatic exposure) Ավտոմատ լուսակայումը (կրճատվում է որպես AE) թվային տեսախցիկների ստանդարտ առանձնահատկություն է, որն ավտոմատ կերպով որոշում է նկարի ստացման համար՝ լուսավորության բավարար աստիճանը։
առնչվում է օբյեկտիվի տրամագծին
(photographer) (հնց.) պատկերահան: Լուսանկարչական խցիկը գործածող անհատը:
(photo studio), լուսանկարչական տաղավար: Մասնագիտացված լուսանկարչական հաստատություն որը բաղկացած է հատուկ կահավորված տաղավարից և տպագրության համար նախատեսված լաբարատորիայից: Սովորաբար նախատեսված է բեմականացված` անհատական, խմբակային և հարսանեկան դիմանկարների ստեղծման համար: 19-րդ դարի խոշոր լուսանկարչատները նաև առաջարկում էին այլ ժանրերի պատկանող լուսանկարների առանձին կատալոգներ` քաղաքային տեսարաններից մինչև նատյուրմորտներ ու պորնոգրաֆիա:
(frame) շրջանակ որը սահմանում է լուսանկարչական պատկերը:
(carte de visite) ֆրանսերեն փոխառություն, չի թարգմանվում և սովորաբար գրվում է լատինատառ։ Լուսանկարչական պատկեր է որը փակցված է հաստ, մոտ 2մմ ստվարաթղթի վրա։ Ստվարաթղթի չափսը ստանդարտ է` 10x6.5մմ։ Տերմինը բառցիորեն նշանակում է այցեքարտ և լուսանկարչական այս առարկան հաճախ գործածվել է հենց այդ նպատակով։ Լուսանկարի երեսային կողմում, ներքևի եզրին տպված էր լուսանկարչի անունը, իսկ ետևում հաճախ տպագրված է լուսանկարչատան կնիքը։ Ֆորմատը տարածել է ֆրանսիացի լուսանկարիչ Անդրե Դեսիդերին, 18540-ին, որպես մատչելի գնով լուսանկարներ պատրաստելու միջոց։ Կարտ դե Վիզիտը լայն կիրառում է գտել ողջ աշխարհում, ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Տերմինը գործածվում է հապավումով, որպես CdV:
(support) լուսանկարչության համատեքստում վերաբերվում է այն ձևաչափին կամ նյութին որն իր վրա կրում է լուսանկարչական պատկերը, օրինակ թուղթը, մետաղը, ապակին և այլն։
(nu, nude, akt) մերկ մարդկային մարմնի պատկեր
(new media) արվեստաբանության և ժամանակակից արվեստում` նոր տեխնոլոգիական պրոցեսներով սահմանվող պրակտիկա։ Նոր մեդիայի հիմքում սովորաբար լուսանկարչական պատկերն է կամ դրա որոշակի գործածումը. Ամենատարածված ձևաչափերից են վիդեոն, ինտերակտիվ խաղերն ու համացանցը։
(lens): Տեսախցիկի օպտիկական մասնիկը որի միջոցով փոխվում և կառավարվում են լուսային ճառագայթների տարածման ուղղությունը: Ոսպնյակը սովորաբար թափանցիկ, ապակի մարմին է որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
(negative) լուսանկարչական ժապավենը որի վրա դրոշմվում է լուսանկարվող տեսարանը հակառակ պայծառությամբ։ Սևապատկերը կարող է լինել թե սև սպիտակ թե գունավոր։
(darkroom) կատարելապես մութ առանձնասենյակ որտեղ երևակվում է լուսանկարչական ժապավենն ու քիմիկական երևակիչների միջոցով տպագրվում է լուսանկարը։ Սենյակի միակ լուսավորությունը կարմիր է որի հանդեպ ֆոտո-ժապավենն ու ֆոտո-թղթերը զգայուն չեն։
(Print) Թղթի կամ այլ կրիչի/նյութի վրա տպագրված լուսանկար։
(flash) Լույսի ուժգին առկայծում` տեսախցիկին կցված հատուկ լուսային լամպի միջոցով։
(photobook) Լուսանկարչական պատկերներով կազմված գիրք։ Սովորաբար նեղ թեմատիկ առանցքով պատկերային ժողովածու է։ Տարբերվում է լուսանկարչական ալբոմից նրանով որ գրքի բուն բովանդակությունը հենց լուսանկարն է որը զուտ իլյուստրատիվ բնույթ չի կրում։ Հաճախ ունի յուրահատուկ դիզայներական լուծում։
(photo correspondent): Լուսանկարիչ որը համագործակցում է պարբերական մամուլին, սովորաբար տրամադրելով վավերագրական և ժանրային բնույթի լուսանկարներ: