
«World press photo» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես
- Տարեթիվ
- Նոյեմբեր, 2005
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- «Մոսկվա» կինոթատրոն, Երևան
Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված են եղել 2004 թվականին աշխարհի տարբեր երկրների մամուլում տպագրված բազմաթիվ լուսանկարներ: Ցուցահանդեսը մեկնարկել է նույն տարվա ապրիլի 25-ին Ամստերդամում, իսկ մինչ Հայաստան գալը աշխատանքները ներկայացվել են նաև Համբուգում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Լոնդոնում և Փարիզում: Հայաստանից մրցույթին մասնակցել են 7 հոգի: Թեմատիկ ընտրության առումով լուսանկարները բավական բազմազան են եղել՝ սպորտ, մշակույթ, քաղաքականություն և այլն:
Առաքելյան Գ., «PRESS PHOTO»-ի ցուցահանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում: «Երկիր», Ե., 2005, թիվ 43, էջ 13