
Վարազդատ Սևոյանի անհատական ցուցահանդես
- Տարեթիվ
- Մայիս, 1975
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևանի ճարտարապետների տուն, Երևան
Վարազդատ Սևոյանի 60-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը բացառիկ էր վավերագրական լուսանկարչության հազվագյուտ օրինակների ներկայացմամբ: Այստեղ առաջին անգամ ցուցադրվեցին լուսանկարչի՝ ռազմաճակատում կատարած լուսանկարները, որոնցում հիմնականում պատկերված են օդաչուները՝ մարտական թռիչքից առաջ և հետո: Ցուցահանդեսում տեղ էին գտել նաև Մարտիրոս Սարյանին, Լուսինե Զաքարյանին, Պարույր Սևակին, Երվանդ Քոչարին պատկերող պատահական արված կադրերը:
Գասպարյան Ժ., Հավերժացող ակնթարթներ: «Ավանգարդ», Ե., 1975, թիվ 57, էջ 4